Իմ սիրելի Բելգիայում հետևյալ կանոնն է հիմա գործում:

Ներքին գործերի նախարարությունը հրահանգել է, որ խմբերով հավաքվել չի կարելի, նույնիսկ դրսում: Եթե մեկ անգամ տեսնում են, ցրում են ու զգուշացում են տալիս: Եթե կրկնվում է, տուգանում են 4 000 եվրոյի կարգի կամ երեք ամիս բանտ են ուղարկում: Միաժամանակ, մարդկանց հորդորում են զանգել ոստիկանություն, եթե դրսում խմբով մարդիկ են տեսնում: Նույնիսկ ֆուտբոլի, կամ խորոված անելու համար չի կարելի հավաքվել:

Իսկ մեզ մոտ ի՞նչ կարգ կա:

Հովհաննես Ավետիսյանի էջից: