ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրսից ռեկտոր է եկել:

Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր եւ դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր:

Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող եւ հեռանակարային բուհ»: