արգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Լսած կլինեք՝ սորոսական հիմնարկները, այդ թվում՝ սորոսական մեդիաբիզնեսները Հայաստանում կառավարության որոշմամբ հարկային արտոնություն են ստացել: Բազմահազար հայաստանցիներ ցավ են ապրում, երբ տեսնում են Ձեր անձի հանդեպ կատարվող այս ճչացող անարդարությունը: Ինչու՞ պետք է ԱՄՆ քաղաքացի Ջորջ Սորոսը Հայաստանում հարկային արտոնություն ստանա, իսկ ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանկյանն իր «Կավատ» սուրճի բիզնեսով՝ չստանա: Ինչու՞ է նման խտրական վերաբերմուք դրսևորվում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շահառուների հանդեպ: Չէ որ հեղափոխության մի փայատեր Դուք էր՝ Ձեր «Կավատ» սուրճի բիզնեսով, մի փայատեր էլ Ջորջ Սորոսն է՝ իր բազմապրոֆիլ բիզնեսներով: Որտե՞ղ է արդարությունը: Ինչու՞ ձայն չեք հանում, ինչու՞ չեք աղմկում: Ի՞նչ վատ կլիներ, որ կառավարությունը «Կավատին» նույնպես հարկային արտոնություն տար, Դուք էլ այդ խնայված գումարներով ի վերջո կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված Ձեր հայտնի խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: