Մարզիս մարզպետիկը խոսում է կոռուպցիա գործող անձանց բացահայտելու, իրանց թևերը ոլորելու ու համակարգից դուրս շպրտելու մասին: Չեմ հասկանում, բա ինքը ինչի իրան դուրս չի շպրտում մարզիցս: Ուրեմն, Սոկրատ Հախվերդյանին զրպարտելու փատով իր դեմ քաղաքացիական գործ է քննվում Վայքի դատարանում, հստակեցնում եմ Գարիկ Սարգսյանի, ոչ թե մարզպետարանի ու նիստին՝ որպես իր ներկայացուցիչ, մասնակցում է մարզպետարանի իրավաբանը:

Բա սա պետական ռեսուրսները անձնական նպատակներով օգտագործել չի՞, ինչի քո թևից չես բռնում ու քեզ դուրս չես հանում մարզպետարանից մարզպետիկ ջան: Անցյալ տարվա պարգևավճարներն էլ վկա՝ ասում են իրավունք չունեիր քեզ 105% պարգևավճար տայիր, ասում է հա մեկ կարգադրությամբ չէ կարա տալ, բայց երկու կարգադրությամբ որ տայի, լրիվ օկ կլիներ:

105% պարգևավճար ստացող մարզպետիկ ջան, վերջը պարզեցի՞ր էն կոկորդիլոսի ձվերի ծագումնաբանությունը:

Դիանա Գրիգորյանի էջից: