23:53
Արփինե Հովհաննիսյան. «Դասախոսությունները շարունակվում են»

Այս շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին եւ 24-ին, տեղի ունեցան «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության եւ «Լույս» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպած դասախոսությունները՝ նվիրված աշխատանքային իրավունքի հիմնախնդիրներին։ Դասախոսությունները վարում էր իրավաբանական գիտությունների թեկնածու, Նոթինգհեմի իրավաբանական դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տիրայր Վարդազարյանը: Հատուկ շնորհակալություն Տիրայրին՝ էնտուզիազմի, պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստակամության համար։

Դասախոսությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքի ամենաարդի եւ վիճահարույց հարցերը, գործնականում առաջացող խնդիրները եւ դրանց հաղթահարման ուղիները, դատական պրակտիկան եւ աշխատանքային հարաբերությունների ոլորտում միջազգային լավագույն պրակտիկան։

Մասնակիցների գոհունակությունը եւ ոգեւորվածությունը մեզ համար խթան է շարունակել այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բազմաթիվ քաղաքացիների ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Արփինե Հովհաննիսյանի էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս