Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Բաբայանին` իր ձերբակալման դատական նիստին ներկա գտնվել թույլ չտալն իրավունքի կոպիտ խախտում է: Դատարանն այսօր նաև ձերբակալության փաստը, եթե ճիշտ հասկացա, ապօրինի ճանաչեց:
     Միևնույն ժամանակ, որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Ինքս կարծում էի, որ հաշվի առնելով մեղադրանքի բնույթն ու երկու անչափահաս երեխաների հայր լինելու փաստը, կընտրվի հանրապետությունից չհեռանալու ստորագրությունը...
     Ինչ ուզում եք ասեք, ուղեղիս մեջ չի տեղավորվում տեղի ունեցողը, հատկապես եթե հաշվի առնել, թե ում հանդեպ են կալանքի փոխարեն չհեռանալու ստորագրություն վերցրել...»: