07:44
Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար. Ավրորա Մարդիգանյանը (Արշալույս Մարտիկյան)՝ «Metro Goldwyn Mayer» ամերիկյան կինոընկերության արտադրած «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, 1919 թվական, Նյու Յորք:
Ամերիկացի ռեժիսոր Օսկար Ափֆելի այդ ֆիլմը նկարահանել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հուշերի՝ «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») փաստավավերագրական գրքի հիման վրա: Ֆիլմում գլխավոր դերը խաղաց հենց ինքը՝ Ավրորան, այդպիսով դառնալով առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը: Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ավրորան վնասել էր ոտքը՝ այդ պատճառով է լուսանկարում նա ոտքին վիրակապ է կրում»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս