ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մարզերում ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, վստահաբար տալու է իր պտուղները. Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր: Իսկ ի՞նչ է նշանակում ֆուտբոլային երկիր. դա ոչ միայն հզոր ու աշխարհահռչակ խաղացողներ ունենալն է, դա ոչ միայն մեր տղեքին փոխարինման եկող արժանի ու ուժեղ նոր ֆուտբոլիստներն են, այլև տնտեսական աշխուժություն է, երկիր հսկայական գումարների հոսք է, շաբաթ-կիրակի իսկապես լիցքաթափվող ու դրական լիցքեր ստացող հասարակություն է: Վերջապես պատմական շանս ունեք ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու, այն հոգածության տակ պահելու, այս պահը չպետք է բաց թողնենք, հնարավոր է, որ կգա մի օր, երբ պետությունն էլ կսկսի գումար դնել ֆուտբոլի վրա, ինչպես դա անում են օրինակ Վրաստանում, ես հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց մինչ այդ բոլորս պետք է օգնենք ֆեդերացիային. Կապվեք ձեր ծանոթ-բարեկամների հետ, ասեք, թող միանան ազգանվեր այս գործին, ամեն մեկդ ձեր «գնդակը» ներդրեք, որ մեծ բարձունքներ արագ նվաճենք»: