13:40
Բակուր Մելքոնյան. «Հիմա հասկացար ինչի եմ ասում սկսի»

Բակուր Մելքոնյանի հրապարակումը.

«Ծանոթներից մեկը երկար ժամանակ մի բիզնես ա ուզում սկսի: Էն օրը եկել ա մոտս, որ խորհուրդ հարցնի: Նկարագրեց բիզնեսը, ասեցի շատ լավ իդեա ա, սկսի: Հետո ավելի մանրամասը պատմեց բիզնեսի մասին ու հարցնում ա «քո կարծիքով ե՞րբ կհասնեմ հաջողությունների, ինչքա՞ն ժամանակ ա պետք»: Ասեցի «սկսի…»: Ասում ա «հա էդ հասկացա, էդ ասեցիր, հիմա ուրիշ հարց տվեցի, ե՞րբ կհասնեմ հաջողությունների»
Ասում եմ լսի իրական պատմություն.
«Մի օր քաղաք տանող ճանապարհին քայլող Սոկրատին անցորդը հարցնում ա.
– Ինչքա՞ն ժամանակ հետո կհասնեմ քաղաք:
Սոկրատը պատասխանում ա.
– Գնա՜:
Ճամփորդը զարմացած շուռ ա գալիս ու շարունակում ա քայլել: Մի փոքր քայլելուց հետո լսում ա Սոկրատի ձայնը.
– 2 ժամից կհասնես:
– Այ մարդ, ինչի՞ միանգամից չպատասխանեցիր, ասեցիր գնա:
Սոկրատը պատասխանում ա.
– Ես ի՞նչ իմանայի ինչ արագությամբ կքայլես:»
Հիմա ասում եմ հասկացար ինչի եմ ասում սկսի, որովհետև էս պարագայում ճամփորդը դու ես, Սոկրատը ես…
Մեղա, մեղա, ես ինձ Սոկրատ էլ զգացի»:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս