ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր՝ Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: 
Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով է պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- գրել է նա: