00:50
Ինչպես կարելի է վայրենաբար ջարդել պատմական այսպիսի արժեք ներկայացնող ժայռափորագրերը

Հրավիրում եմ այս ոլորտի պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ հարցի առնչությամբ ՝ ջարդվել է Սև սարի աստղային քարտեզի մի հատված։

Ինչպես կարելի է վայրենաբար ջարդել պատմական այսպիսի արժեք ներկայացնող ժայռափորագրերը։ Միանգամից կհասկանաք, որ օրինակ լոմով չի ջարդվել քարը։ Սա 7000 տարվա պատմություն ունեցող աստղային քարտեզ է, որը բնակլիմայական պայմաններին դիմացել է, բայց մարդկային ձեռքի առջև անզոր է։

Եթե չեք կարողանում «մարդկանց» զերծ պահել նման քայլերից, ուրեմն գոնե ապահովեք քարերի ամբողջականությունը՝ պատելով ապակիներով։

Այդկերպ միգուցե ձևավորվի գիտակցություն, որ դա ջարդելու համար չի նախատեսված, իսկ զբոսաշրջիկների մոտ տպավորությունը այլ կլինի՝ օրինակ, որ արժեքավորում ենք մեր բնությունն ու պատմական կոթողները։ Ջարդելու փոխարեն հնեագետների հրավիրեք՝ թող ուսումնասիրեն այդ առեղծվածային վայրը։

Հարգելի համաքաղաքացիներ, հորդորում եմ ՝ եկեք աչքի լույսի նման պահենք մեր պատմության մասնիկները։ Շնորհակալություն ուշադրության համար։

Օգտատեր Լիլիթ Բաղիշջանյանի ֆեյսբուքյան էջից:

Ամենադիտված
Լրահոս