10:22
Վարազդատ Կարապետյան. «Փորձում ենք բարձրացնել մեր երկրում տոհմաբուծության մրցունակությունը և նպաստել անասնապահության զարգացմանը»

Այսօր Ազգային Ժողովը 116 կողմ, ոչ մի դեմ կամ ձեռնպահ ձայներով ընդունեց հարկային օրենսգրքի իմ հեղինակած փոփոխությունը, որով Հայաստանում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր անասունների իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից։

Այսպիսով, փորձում ենք բարձրացնել մեր երկրում տոհմաբուծության մրցունակությունը և նպաստել անասնապահության զարգացմանը։

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։


Առաջարկում ենք նաև
Լրահոս