Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բա եթե Նիկոլը իրա վարչապետ հալով ժողովրդի մի մասին ( ի դեպ, ժամ առ ժամ շատացող մասին ) նախորդ իշխանության մնացորդ անվանի, բա իրա թայֆեն, ֆեյքերն էլ Նիկոլի ստերին չհավատացող կամ էդ ստերը բացահայտող մեր ժողովրդի մի հատվածին կվիրավորեն էլ, կքրֆեն էլ․․․

Նիկո՛լ, դու եթե վարչապետ ես, նշանակում ա՝ բոլորիս վարչապետն ես, կամ հասկացիր ու սովորիր հարգել մեր ժողովրդին՝ անկախ քաղաքական հայացքներից, չափավորի՛ր գռեհիկ լեքսիկոնդ, կամ էլ ազատիր սահմանադրական կարգը տապալելով իշխանությունը բռնազավթած վարչապետի աշխատասենյակը․․․

Դու քո ժողովրդին չես հարգում, բայց ուզում էս օտարները քեզ հարգե՞ն․․․»,-գրել է նա։