Ցիտրուսային առողջարար ըմպելիք

CulinaryOn-ն առաջարկում է Անտոն Յուրեւի կազմած առողջարար ցիտրուսային ըմպելիքի բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ստորեւ․

Բաղադրիչները 
Լայմ-20գրամ,
Կիտրոն – 20 գրամ
Նարինջ —100гр,
Լայմի տերեւներ—3гр,
Մեղր —30гр,
Սեւ թեյ —3гр,
Շաքար —10гр

Պատրաստման եղանակը․
Լայմը, կիտրոնը, նարնջի կեսը կտրատել ոչ մեծ խորանարգիկներով, ավելացնել շաքարը եւ կարամելիազցնել կոթավոր խորը թավայի մեջ։ Զուգահեռաբար պատրաստել սեւ թեյը, իսկ նարնջի մնացած մասից քամել հյութը։ Երբ ցիտրուսները կկարամելիզացվեն ավելացնում ենք լայմի տերեւները եւ թեթեւակի տրորում, որպեսզի համերը բացվեն։ Ապա այնտեղ ավելացնում ենք 150 միլիգրամ սեւ թեյ, նարնջի ֆրեշը եւ եռացնում։ Հենց որ եռաց, վերցնում ենք կոթավոր խորը թավան կրակի վրայից, ավելացնում մեղրը եւ լցնում բաժակի մեջ։ Նույնը կարելի է անել, թեյը փոխարինելով թունդ ալկոհոլային խմիչքով, սակայն այստեղ ներկայացեց ավելի «սռողջ»՝ առանց ալկոհոլային բաղադրատոմսը, որը նաեւ անվանում են նավաստիների կամ ծովահենների բաղադրատոմս։ 
Խմիչքը բարերար ազդեցություն է ունենում շնորհիվ իր մեջ պարունակած մեղրի եւ ցիտրուսների, գարնանային անկանխատեսելի եղանակին։