13:01
Կարինե Հարությունյան. «Մի օր չեղավ մի քաջ հոգևորական իրենց ներսի արատներից խոսի…»

Մի օր չեղավ մի քաջ հոգևորական իրենց ներսի արատներից խոսի, ասի՝ մեր շարքերում գեյեր կան, դա Աստծուն դեմ է, ասի՝ մեր շարքերում մանկապիղծ կա /կլինի/, ասի՝ մեր հոգևորականների մի մասը հաստավիզ է, մի մասը Բենթլի ու եսիմ ինչ է քշում, ասի՝ մի մասը իրենց կանանց դավաճանում են… Ասեք, էլի, էս բաները Աստծուն դեմ չե՞ն:

Էն Չախալյան Վահագը մի օր քննադատած կա՞ ՀՀԿ-ի իշխանությունը, էս ի՞նչ բլբուլ է կտրել, էս որտեղի՞ց է ձենը գալիս:

Իսկ ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից ռեժիմի մոմ բռնողն է եղել, հիմա հանկարծ բարոյականությունից ու արատների՞ց է խոսում:

Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս