07:16
«…Ադրբեջանցիները մի քանի օր պարալիզացված էին…»

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան քառօրյայիի ժամանակ շատ արդյունավետ կերպով աշխատեց տեղեկատվական անվտանգությունն ապահովող բլոկը։
Իմ կարծիքով, նույնիսկ ադրբեջանցիների համար անսպասելի էր շվեյցարական ժամացույցի նման ճշգրիտ աշխատող մեխանիզմի արդյունավետությունը։

Բոլորը իրենց տեղում էին, ամեն մեկը գիտեր իր անելիքը ու անում էր դա մաքսիմալ արդյունավետությամբ։

Որևէ ապատեղեկատվություն դաշտում կես ժամից շատ չէր ապրում, տեղեկատվական հոսքը Հայաստանից դուրս հիմնականում Հայաստանում էր ձևավորվում, ադրբեջանցիները մի քանի օր պարալիզացված էին։

Կամավորության սկզբունքով բազմաթիվ խմբեր ձևավորվեցին’ թարգմանիչներ, խմբագրողներ,տարածողները, ԱյԹի ոլորտի տարբեր գործառույթներ ունեցող խմբեր, ֆանտաստիկ համախմբվածությունն էր։

Այստեղ հաճույքովմի քանի տասնյակ մարդկանց անուն կարող էի գրել, ով գիշեր-ցերեկ տեղեկատվական ճակատը պահեց, բայց չի կարելի։

Ոչինչ չի վերջացել, ու չերևացողը պետք է մնա չերևացող։

Իսկ չափից շատ երևալ ցանկացողներին մի փոքր խորհուրդ, մի քիչ համեստի մեջ եղեք, բոլորս բոլորիցդ տեղյակ ենք »:

 

 


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս