04:39
«Վարչապետին ասեք GO HOME BRO, YOU’RE DRUNK». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասելով, թե աղքատությունը մարդկանց գլխում է, Փաշինյանը նաև փորձում է կրկին լեգիտիմացնել օլիգարխների ոհմակը։ Այսինքն` մոնոպոլիաներ չեն եղել, մարդկանց ձեռքից բիզնեսներ չեն խլել կամ կես-կես արել, դիվերսիֆիկացված տնտեսություն է եղել։ Ինչ է ստացվում` քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ Հայաստանում իրենք աղքատ են, բայց գնում են արտասահման ու հաջողությունների հասնում։ Արդեն 2 ամսից ավելի է, ինչ ԱՄՆ-ում և մեկ նախադասությունով ուզում եմ պատկերացնեք հայի ստեղծարարության ու աշխատասիրության մակարդակը։ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՎԱՏ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՉԵՄ ՏԵՍԵԼ։

Ու նենց չի ես օլիգարխ եմ, միայն հարուստների հետ եմ շփվում, դրա համար էլ չեմ տեսնում։ Մեծ մասդ շատ լավ գիտի, թե ինչու եմ ԱՄՆ-ում։ Էնպես որ, վարչապետին ասեք GO HOME BRO, YOU’RE DRUNK»:

 

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս