Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

«Հունվարի 7-ի Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում սպանվել է Ադրբեջանի Գյանջա/Գանձակ քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Ռյուսթեմովը։

 

Այս լուրը հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր հատվածը սակայն պաշտոնական որևէ տեղեկություն չի հայտնում երկրի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական աղբյուրը պնդում է , որ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, որ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։

Ադրբեջանական բանակի ղեկավարության համար նման գործելաոճը նորություն չէ, քանի որ շատ դեպքերում երկրի բանակի ղեկավարությունը չեն հայտնում զոհերի և վիրավորների մասին լուրերը և նրանց թաղում են բոլորի աչքից հեռու, շատ դեպքերում նույնիսկ ծնողները չեն իմանում դրա մասին։ Իսկ որոշ դեպքերում էլ սպանված զինվորների հարազատներ այսպես՝ լրատվական դաշտից են տեղեկանում իրենց զոհված զինվորի մասին»։