Հայաստանում ճիշտ է իրավիճակ է փոխվել, սակայն արի ու տես ոչ բոլորն են, որ դա հասկանում և ընկալում են, դեռ կան այսպես կոչված «ոսկե» երիտասարդության որոշ ներկայացուցիչներ, ովքեր շարունակում են բեսպրեդելը: Դրա վառ օրինակն էլ օրերս «Պարտեզ» ռեստորանում հնչած կրակոցներն էին, որի հետևանքով զոհվել էր մեկ անձ, ևս յոթը վիրավորվել էին: Իսկ այդ ամբողջ խառնաշփոթի հեղինակները Շշի Մելոյի եղբոր և քրոջ որդիներն են: Տարիներ շարունակ նրանց «հերոսությունները» տարբեր տհաճ միջադեպերի պատճառ են դարձել, սակայն այս կամ այն կերպ այս երիտասարդներին հաջողվել է խուսափել իրենց արարքների համար պատասխանատվություն կրելուց: Ճիշտ է այս այս գործի շրջանակներում ձերբակալվել էր Մելիք Մանուկյանի տղան՝ Շանթ Մանուկյանը, սակայն թե ովքեր են իրական մեղավորները, բոլորին է հայտնի ու եթե այս անգամ էլ Շշի Մելոյի զարմիկներին հաջողվի խուսափել պատասխանատվությունից, դա կբերի շատ ավելի վատ հետևանքների: Արդեն վաղուց ժամանակն է, որ նման թափթփուկները պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար, որպեսզի դա չդառնա մյուսների համար վարակիչ օրինակ: Նման չարիքները պետք է վերջնականապես արմատախիլ արվեն մեր հասարակությունից:


Միսակ Մանուկյան