Որքան էլ անցած ամիսներին վերլուծական-տրամաբանական եզրահանգումների մակարդակով գիտեինք, թե ինչ գործոններ օգնեցին Սերժ Սարգսյանին տապալելուն, արդեն անհերքելի ապացույցներ են հայտնվում, թե ինչո՞ւ Մոսկվան ու Կրեմլը ապրիլ-մայիս ամիսներին որդեգրեցին Հայաստանի հեղափոխության նկատմամբ իրենց հայտնի չեզոք դիրքորոշումը՝ բաց թողնելով նրան:

Հանուն արդարության, առաջին անգամ ասեմ՝ ես մինչև ապրիլի 17-ը չէի կարող հավատալ հեղափոխության հաղթանակին, որովհետև երկու խոշոր՝ այս և ռուսատանահայ օլիգարխների գործոնները տեսանելի չէին:

Հավատացնում եմ, եթե դրանք չլինեին, միայն ներքին ընդվզումը բավարար չէր:

Տրանզիտոլոգիան՝ անցումագիտությունը, ժողովրդավարական հեղափոխության այդպիսի դեպք չգիտի:

Նման բան միայն կարող է ռազմական հեղաշրջման տեսքով իրականանալ, բայց ոչ ժողովրդավարական հեղափոխության, որը պահանջում է բարենպաստ արտաքին գործոնների առկայություն ու դրանց կառավարում:

Առաջին անգամ լեզուս կծեցի, երբ Մարիա Զախարովան տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործ համարեց, իսկ դա նշանակում էր, որ Մոսկվան բաց է թողնում Սերժ Սարգսյանին:

Ահա թե ինչու նա պետք է ընդուներ հեռանալու մասին որոշումը՝ հասկանալով, որ իր լեգիտիության միակ ռեսուրսը՝ սպառված է: Բայց դա ամբողջը կամ միակը չէր. առաջիկայում կընթերցեք Գեղամ Բաղդասարյանի Անալիտիկոնի համար գրվող իմ վերլուծությունը, որը հենց այս ամենն է նկարագրում: