Հոկտեմբերի 5-ը աշխարհի մոտ 100 երկրներում, էդ թվում մեր երկրում նշվում ա, որպես «Ուսուցչի օր»:
Ես ահավոր շատ եմ ուզում, որ հայ ուսուցիչը գլուխը չկախի ոչ մեկի առաջ: Լինի հոգով անկախ, տնօրենի կենացը քծնվելու համար չխմի ու իր գործից նորմալ գլուխ հանի: Երբեք ընտանեկան պրոբլեմը չտանի դպրոց ու դպրոցի պրոբլեմը չտանի տուն: Ահավոր շատ արժևորի էն երեխեքին, որոնց ինչ որ բան տալու հնարավորություն ա տրված իրեն: Սիրի իր գործը:


Իմ կարծիքով ուսուցչի ամենամեծ ձեռքբերումը կլինի, եթե իր աշակերտը որոշի ուսուցիչ դառնալ:
Լավ եղեք ու լավը եղեք: Գուդ լաք սաղիդ: Նորմալ կխմեք։