Խորհրդարանի ընտրությունները մեկնարկվել են Իրաքյան Քրդստանում: Էրբիլ, Սուլեյմանի, Դուհոկ և Հալաբժա նահանգներում 5 941 ընտրատեղամասերը բացել են իրենց դռները ընտրողների առջև:

 

111 տեղի համար պայքարում են 773 թեկանծու 29 կուսակցությունից , այդ թվում 6 հայ թեկնածու:


Քվերակությունը սկսվել է Իրաքի ժամանակով ժամը ՝ 8:00-ից և կավարտվի 18:00-ին: Քվերակության ավարտից անմիջապես հետո սկսվում է ձայների հաշվարկը:
Էրբիլ նահանգում կա 1 036 419 ընտրող, Սուլեյմանի նահանգում ' 1 134 760, Դուհոկ նահանգում' 677 797 և Հալաբժայի նահանգում '66 016:

 

Կարեն Հովհաննիսյան