Իրաքյան Քրդստանում լռության օր է: Վաղը , սեպտեմների 30-ին, ժամը՝ 8:00-18-00 Քրդստանի ընտրողները ընտրելու են խորհրդարան: Պետք է նշեմ, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենաին դեռևս 2017թ.-ի հոկտեմբերին, սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակի պատճառով այն հետաձգվեց ութ ամսով:
Սեպտեմբերի 30-ին ընտրություններին իրավունք ունեն մասնակցելու 3 085 461 մարդ:

Դուհոկում 711 218 ընտրող, Էրեբիլում 1 109 072 ընտրող, Սուլեյմանյանում՝ 1 196 980 և Հալաբջյաում 68 191 ընտրող:
Քրդստանի ողջ տարածքում կա 1 260 ընտրատեղամաս, որից 499 - Էրեբիլում, 476-ը, Սուլեյմանիում, Դուհոկում 257 և Հալաբջայում 28:

170 469 ընտրող, այդ թվում ոստիկանության, Փեշմերգայի և Զերավանիի ուժերը, իրավունք ունենին քվեարկելու սեպտեմբերի 28-ին. Էրբիլում 72 653 ընտրող, Սուլեյմանյանում, 62 220, Դուհոկում ՝ 33 421 և Հալաբջանում' 2 175:
Խորհրդարանական ընտրություններին իրենց դիտորադական ռաքելությունն են բերելու 22 միջազգային դիտորդական կառույց:

773 թեկնածուները, այդ թվում '241 կանայք, պայքարելու են 111 տեղի համար: