Խաղադրույքների դեմ պայքարը, հարգելիներս, անիմաստ է։ ԱՆ-ԻՄԱՍՏ։ Պետք է պարզապես սահմանափակումներ մտցնել։ Օրինակ, կայքերում անձնագրով գրանցման տարիք սահմանել, ոչ թե 18-ը, այլ ասենք 22-ը (p.s.Օրենքով սահմանված է 21-ը հուշում են ընկերներս), կամ անգամ ավելի բարձր, իհարկե խելամիտ սահմաններում։ Քեշով խաղադրույքներ չընդունել, կամ էլ սահմանել առավելագույն գումարի շեմ։

 

Շատ խոշոր խաղադրույքների դեպքում մտածել նման մեկ այլ սահմանափակում կամ ճանապարհ, որը թույլ կտա հասկանալ, թե արդյոք տվյալ մարդը տիրապետել է տվյալ գումարին, թե նա պարզապես իր մոտ եղած վերջին լումաները հավաքել ու պատրաստվում է 1 մլն դրամի խաղադրույք կատարել։ Առհասարակ, որևէ բան արգելել ՊԵՏՔ ՉԷ։

 

Մարդիկ պետք է իրենք հանգեն այն մտքին, որ այս կամ այն երևույթը բացասական է։