1960թ.-ին ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջ. Քեննեդիի ու Ռ. Նիքսոնի միջև բանավեճը ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Երիտասարդ և խարիզմատիկ Քեննեդիի առավելությունը ակնհայտ էր Նիքսոնի նկատմամբ, ով այդ օրը բավական հյուծված տեսք ուներ (հիվանդության պատճառով) և անգամ հրաժարվել էր համապասխան make up-ից։

Հետագայում հարցումները ցույց տվեցին, որ հեռուստադիտողների վրա ավելի մեծ ազդեցություն ունեցավ Քեննեդին, քան Նիքսոնը։
Մինչդեռ ռադիոյով միևնույն ելույթը լսած մարդիկ, ըստ հարցումների, առավել հավանել էին Նիքսոնի խոսքը։

Հ.Գ. Բանավեճի բացասական կողմերից մեկը show-ի հաղթանակն է բովանդակության նկատմամբ, ինչը պետք է գիտակցեն քաղաքական գործիչները բանավեճի գնալիս։
#բա