Արեն Մանուկյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Ես իրականում ուրախ եմ դաշնակցության հայտարարության կապակցությամբ: Ասեմ ավելին, շատ ազնիվ կլինի, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն էլ Ռոբին աջակցեն: Նախ Մարտի 1-ին իրանց կոալիցիա մտնելով աջակցելու համար, համ էլ մի տեսակ նոր Հայաստանում, առավել ևս իշխանության մեջ չեն նայվում: 

 

Համ էլ էլի հստականա քաղաքական դաշտը՝ սևերը մի կողմ քաշվեն իրանք իրար պահելով:

Մեկ էլ շատ կուզեի իրանց ֆանատներին էլ հետները տանեին, որ ներսից մռմռում են Ռոբին բռնելու կապակցությամբ, բայց դե չեն կարա արտահայտվեն, ու ով գրում ա Ռոբի հանցագործությունների մասին, վազելով մտնում տակը գրում են բա 96-ը?) ՀՔԾ ջան, պաշտոնապես դիմում եմ, 96ն էլ բացեք մանրամասնորեն ուսումնասիրեք, ցանկացած փոքր ինչ հանցագործություն գործածին էլ բռնեք, որ էդ հարցը էս հանցագործների մոտ էլ քարոզչական թեմա չմնա, իսկ ով որ ազդվել ա քարոզչությունից, հասկանա ի վերջո ինչ ա եղել»,- գրել է նա: