Տարբեր մարդկանց մոտ էս քանի օրը նկատում եմ որոշակի ուղղվածություն' կապված մարտի 1-ի հանրահավաքի հետ: Մասնավորապես, որ մարտի 1ի հանրահավաքին գնալու ենք' հարգելու էդ օրվա զոհերի հիշատակը, ու ցույց տալու, որ չենք մոռացել: Ու կապ չունի ՀԱԿ-ն ա անում թե ով, մարտի 1ը ոչ մեկի մենաշնորհը չի:

 


Մասամբ համաձայն եմ, այո, մարտի 1-ը ոչ մեկի մենաշնորհը չի, ու նման հարցերը երբեք չեն կարա լինեն մենաշնորհ, կամ քաղաքական դիվիդենտ, ու մասնավորապես ՀԱԿ-ը երբեք չի ձգտել դրան:

 


Ասեմ ավելին, Ազատության հրապարակն էլ, Մյասնիկյան հրապարակն էլ մեր սեփականությունը չի, ու եթե ինչ որ մեկը ցանկանում ա ինչ որ հարցով, կամ հենց մարտի 1-ի հետ կապված ինչ որ միջոցառում անի, ինքը ազատ ա:

 


Ստեղ կա մի բայց. Մարտի 1-ի ժամը 15:00 հանրահավաքը կազմակերպել ա Կոնգրեսը ու էդ միջոցառումը, այո ՀԱԿ-ի միջոցառումն է: Ու եթե կան մարդիկ, ովքեր ուզում են էդ օրը ինչ որ բան անեն, բայց չեն սիրում ՀԱԿ-ին, չեն ուզում լսեն ելույթները, ազատ են' կազմակերպելու իրանց միջոցառումը:

 


Էդ օրը Կոնգրեսը և հիշելու ա 6 տարի առաջվա ողբերգությունը, և վերսկսելու ա պայքարը նոր թափով' պատժելու մարտի 1ի պատասխանատուներին, ու ստեղծելու նենց համակարգ, որտեղ հնարավոր չի լինի նոր մարտի մեկեր:

 


Ու բոլոր այն մարդիկ, ովքեր իրոք ուզում են հասնել փոփոխությունների, ովքեր ուզում են պայքարել օրինական պետություն ունենալու համար, այդ օրը սպասված մարդիկ են: Իսկ նրանք, ում համար կարևորը ոչ թե էս խնդիրների լուծումն ա, այլ խնդիր ա էդ օրը հարթակում կանգնած ինչ որ մեկի սանրվածքը, կամ հնչող ինչ որ կոչ, կամ ելույթի ինտոնացիան, ու տենց հարցերը դառնալու են պատճառ' ձեր չգալու համար, ուրեմն վայելեք էս գաղջը, ձեզ բարի բախտ

 


Բոլոր ազնիվ ու պայքարող մարդկանց սպասում ենք մարտի 1-ին' Ազատության հրապարակում:

 

 

 

Արեն Մանուկյան