Դեռևս մի քաի տարի առաջ, երբ քրդական գործոնը հզոր ազդեցություն ուներ Թուրքիայի ներսում, երբ նույնիսկ մեկ երկու քրդաբնակ նահանգներ հռչակեցին իրենց անկախաությունը և այլն, ես արտահայտել էի միտք թուրքական պետության ձևաչափի մասին: Վաղ թե ուշ Թուրքիան որպես հանրապետություն դուրս է գալու պետության այդ ձևաչափից, այն գնում է ֆեդերատիվ պետություն դառնալու ճանապարհով: Թերևս սա ոչ այդքան ձեռնտու է լինելու քրդերին, որքան որ հենց թուրքերին, քանի որ թուրքերը քրդերին կտան որոշակի անկախություն, բայց կունենան ավելի վերահսկելի քրդական համայնք:

 

Նրանք քրդական , այսպես ասած, ինքնավարության ղեկավար կնշանակեն մեկին ով կխաղաղ նաև թուրքերի դաշտում: Իրականում Թուրքիայի քրդերը չեն էլ ձգտում պետություն ունենալուն, գոնե մեծ մասը, բայց ձգտում են որոշակի անկախություն, ինքնուրույնություն ձեռք բերելուն: Պարզապես այստեղ հարցը նրանում է, թե արդյո՞ք քրդերը կունենան այն մի քանի ինքնավարությունը, որի մասին նրանք անընդհատ ակնարկում են, թե պարզապես կունենան մեկ ինքնավարություն, այն էլ ոչ իրենց ցանկալի տարածքային ընգրկումով: Եթե այսօր Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանին բնակեցնում է ադրբեջացնիրով, ապա դա գալիս է փաստելու իմ այն պնդումը, որ Թուրքիան ՝ փոխելով ժողովրդագրական աշխարահագրությունը, գնում է ֆեդերատիվ պետություն կառուցելու , բայց իրենց ցանկալի ճանապարհով:

 

Կարեն Հովհաննիսյան