Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կրկին գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ անդրադարձել է կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իր գիտական հոդվածների ցանկը հրապարակելուն, ինչի մասին նրան երեկ կոչ էր արել Դեմոյանը։

Դեմոյանը, մասնավորապես, գրել է.

 

«Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ներկայացրեց է 42 միավոր հրապարակումներից բաղկացած մի ցանկ (մենք խնդրել էինք ներկայացնել առնվազն 41-ը), Ցանկին ծանոթանալով պարզ դարձավ, որ ԿԳ փոխնախարարը ԿԳՆ կայքէջում տեղադրված իր պաշտոնական կենսագրականում հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդված»-ների մեջ մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը, զեկույցի թեզեր, ոչ գիտական համարվող պարբերականներում լույս տեսած հոդվածներ, ինչպես նաեւ մեթոդական ձեռնարկ:

Պարոն Հովհաննիսյան, կամ տարբերակում ենք «գիտական հոդված» ու «գիտական հրապարակում» կոչվածները, կամ էլ համեստաբար գրում ենք «մեկ մենագրություն եւ երեսունից ավելի գիտական հոդվածներ»:

Կենսագրականի շտկման հեղինակային իրավունքներն ինձ չեմ վերապահում»:

Կարդացեք նաև`

Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ…

Նման մարդու հետ չեմ կարող որևէ շփում ունենալ. Արայիկ Հարությունյանը չի ընդունում համատեղ ասուլիս անցկացնելու Դեմոյանի հրավերը

Դեմոյանը մոռանում է, թե ինչպես իր 2 եղբայրներն աշխատանք ստացան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում