Արդեն քանի օր է ուշադիր հետևում եմ Արցախում տեղի ունեցող շարժին ու եկել եմ այն եզարահանգմանը, որ այն հեղափոխություն անվան հետ ոչ մի կապ չունի։ Ավելի շատ իշխանությունից որոշ պահանջներ ներկայացնող քաղաքացիների ցույց է, որը մոտակա օրերս լուծում կստանա։

Որոշ մարդիկ փորձեցին օգտվել առիթից ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, սակայն կազմակերպիչները այդ ամենը կանխեցին։ Դրանից բացի ոչ մի հեղփոխական կոչ գոնե ես չեմ լսել։ Կազմակերպիչները հանդիպեցին նաև պետնախարար /վարչապետ/ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել և առաջարկել են իրենց խնդիրները և դրանց լուծումները։

Հիմա քաղաքցիները կոնկրետ պահանջներ ունեն, որոնք իրենց հերթին պետք է բավարարվեն։ Որպես միջնորդ հանդես է եկել Արցախում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ճանաչելով Հայկին վստահ եմ, որ այս իրավիճակում փորձելու է մաքսիմալ չափով ժողովրդի հարցերի պատասխանը ստանալ։

 

Աշոտ Ասատրյան