Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել համամասնական ընտրակարգի։ Սրա մեջ ոչինչ չէր լինի արտառոց, եթե դրանում առկա լիներ նաև մեծամասնական ընտրակարգի բաղադրիչը։ անդրադառնամ այս հարցի առաջին մասին։

1. Ռեյտինգային համակարգը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ներդրվեց այսպես կոչված ընտրությունների ընթացքը իշխանության վերադասավորման համար ավելի սահուն կազմակերպելու համար։ Պայմանական Սամվել Ալեքսանյանը ոչ միայն ինքն էր պատգամավոր դառնում, այլև իր հետ պառլամետն էր տանում պայմանական Արմեն աշոտյանին։ Սա որոշակի բալանսավորում էր ապահվում նախևառաջ կուսակցության ներսում, քանի որ մեկը մյուսին փոխզսպում էր։ Մեկ բառով ասած՝ պայմանական Աշոտյանի անվան տակ պատգամավոր էր Դառնում նաև Ալեքսանյանը։ Հաղթանակի ձևակերպողը լինում էր Ալեքսանյանը։ Այսինքն օլիգարխիան քաղաքական թիմի հետ ներդաշնակ քայլ էր ապահովում։ Սրանով փորձ էր արվում կուսակցությունների անձնակենտրոնությունը չեզոքացնել, փոխարենը սակայն հարցի բարոյական կողմը բավականին խոցել էր, որովհետև մեկ կոսակցությունից պատկառելի ձայներ հավաքողը կարող էր չհայտնվել խորհրդարանում, որովհետև կուսկացությունը ընդհանւոր ցուցակով չի կարողացել ապահվել անցողիկ շեմ։

2. Նախկին մեծամասնական ու համամասնկան ընտրկարագի դեպքում նույնպես առկա էր անձնակենտրոնության գործոնը, սակայն մեկ տարբերությամբ։ Մեծամասնականի դեպքում ձայները տարածվում էին բացառապես անհատ պատգամվորի վրա ու նա դառնում էր քաղաքական սուբյեկտ։ Սրա մինուն էլ այն էր, որ շատ հաճախ նախկին իշխանությունները մեծամասնական ընտրակարգերում առաջադրում էին օդիոզ դեմքերին, որոնք տարբեր միջոցներով կարողանում էին ձայներ ստանալ ու ապահովել իրենց տեղը պառլամենտում, դա ծառայեցնելով նաև անձնական շահերին։
3. Նոր կառավարությունը նախատեսում է ապահովել միայն համամասնական ընտրակարգ։ Ճիշտ է, օդիոզ դեմքերը, որպես քաղաքական հարաբերությունների կարգավորորղ, այլևս չեն ունենա այն ազդեցությունը, սակայն գործող կուսակցություններին, հենց նիկոլ փաշինյանին պետք են գալու խարիզմատիկ քաղաքական գործիչներ, որոնք անհրաժեշտ են լինելու ՔՊ-ի համար բավականաչափ ձայներ ապահվելու համար։ Եվ այս դեպքում ցուցակ կազմելիս Փաշինյանը ունենալու է լրջագույն խնդրրներ, որովհետև տարբեր են լինելու ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների պահանջներն ու աշխարհայացքը։ Եվ այս դեպքում փաստորեն, նորից շեշտը դրվում է կուսակցությունների անձնակետրոնության վրա։

Հ,Գ. Անկա ամեն ինչից, հայաստանում, դեռ մի որոշ ժամանակ բավականին ակտուալ ու ազդեցիկ են լինելու քաղաքական անձերը, որոնք դեռև փոխարինում են քաղաքական ինստիտուտներին։ նիկոլ Փաշինյանի խնդիրը հետևաբար պիտի լինի ոչ թե համամասնական ու մեծամասնական ընտրակագերի վերացումը ,կամ հաստատումը, այլ օդիզո դեմքերի վտարումն ու դաշտը իրապես քաղաքական մարդկանցով լցնելը։ Մեկ բան է քրեական հեղինակությունը, մեկ այլ բան ասենք ՝ հաջողված մենեջերն ու ուսուցիչը։ Հակառակ պարագայում սա լինելու է դարձ ի շրջանս յուր՝ վերադարձ նախկինին: