Հասկանալի է այն մարդկանց նախանձն ու զայրույթը, ովքեր մասնակցել են շարժմանը, բայց չլինելով մերձավոր շրջապատից, չեն նշանակվել նախարար․․․ Իմ ընկերների մեջ էլ կան մի քանիսը, և անօգուտ է նրանց բացատրել, որ նրանք մասնակցել են շարժմանը ոչ թե հանուն պաշտոնի, այլ հանուն երկրի, և թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում պաշտոններ բաժանելիս․․․

 

Համենայն դեպս, նախանձն ու զայրույթը շատ ավելի մեղմ կլինեին, եթե պաշտոններ նշանակելիս առաջնորդվեին ոչ թե «քայլերի» քանակով, այլ գիտելիքներով, ազնվությամբ, լայնախոհությամբ և սկզբունքայնությամբ՝ արժանիքներ, որոնցով շատ քիչ մարդիկ են օժտված․․․ Նման մարդկանց լսելիս՝ միանգամից դադարում են նախանձել՝ զգալով այն տարբերությունը, որի պատճառով էլ նրանք առանձնացվել են ամբոխից՝ պատասխանատվությամբ ստանձնելով այս կամ այն պաշտոնը․․․

 

Արմեն Հարությունյան