Իրաքյան Քրդստանում կրկին սրվել է ներքաղաքական իրավիճակը:
Գորան կուսակցությունը մեղադրում է իշխող երկու կուսակցություններին՝ «Քրդստանի դեմոկրատական » կուսակցություն (KDP) և «Քրդստանի հայրենասիրական միություն» (PUK), անմիտ հանրաքվեի պատճառով երկրին տարածքային կորուստների հանգեցնելու համար:

 


Գորանի գլխավոր համակարգող Օմար Սայիդ Ալլիի խոսքերով իրենք պատրաստվում են Բաղդադ ուղարկել պատվիրակությունը, որը պետք է բանակցի Իրաքյան Քրդստանի անունից կորցրած տարածքների համար: «Գորան»-ը մտադիր է բանակցելԲաղդադի հետ Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածի շրջանակներում և կորցրած տարածքների հարցում հասնել համատեղ կառավարման Իրաքի կենտրոնական իշխանության հետ:

 

Կարեն Հովհաննիսյան