Քիչ առաջ հրաժարական է տվել ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, այս մասին վերջինս գրել է Ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար եւ եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք: Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»,- գրել է նա:

 

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը երեկ էր հրաժարական տվել: 

Հիշեցնենք, որ երեկ Մշակույթի նախարարության շենքի դիմաց հավաքված մշակույթի ներկայացուցիչները պահանջում էին, որպեսզի Արմեն Ամիրյանը միանա իրենց եւ նրանց հետ երթով շարժվի դեպի Հանրապետության հրապարակ: Սրանից կարճ ժամանակ անց, Ամիրյանը դուրս էր եկել նախարարության շենքից հանդիպել դերասաններին եւ հայտնել հրաժարականի լուրը: