1. Որպես վարչապետի միակ թենածու՝ Փաշինյանը պետք է երկխոսեր իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով երկիրը ղեկավարելու իր տեսակնետները:


2. Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը չի տիրապետում արտաքին քաղաքական գործընթացների խորությամբ և իր ունեցած գիտելիքները գտնվում են մակերեսային մակարդակում:


3. Փաշինյանը փաստացի ընդունում է, որ շատ փաստեր, որոնք կարող են մարդկանց համար հաճելի չլինել, ստիպված են գոյություն ունենակ՝ ելնելով պետական շահից:


4. Փաշինյանը չունի տնտեսական զարգացման հստակ տեսլական:


5. Փաշինյանը չունի ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ խորքային գիտելիքներ:
6. Վերոնշյալից հետևում է,որ գոնե սկզբնական շրջանում, Փաշինյանը պարզապես կունենա ՀՀԿ շատ ներկայացուցիչների գործնական օգնության կարիքը:


7. Եվ այնուամենայնիվ, ողջունելի է իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ նմանատիպ քննարկումների ձևաչափերը, որոնք առավելագույնս պիտի ծառայեցվեն երկրի շահին!!!