Ինչպես մնացած բոլոր լուրջ հավաքների ժամանակ այս վերջին ցույցերը ևս որոշ միջազգային լրատվականներ փորձում էին ներկայացնել իբրև Մայդան, որը կրկնում է ուկրաինական դեպքերը։ Ուկրաինայում կատարվող դեպքերը հենց սկզբից եղել են ագրեսիվ նոտաներով, գրեթե ոչ մեկ կոչ չի արել մարդկանց խաղաղ հավաք կազմակերպեն, լիդերները հավավքված ցուցարարների տարել են բախման, ավերածությունների, այդ պատճառով նրանցից շատերին բաժանվել են տարբեր գործիքներ, ինքնաշեն զենքեր և այլն։

 

Ուկրաինայում ցանկացած պաշտոնյան, եթե հայտնվում էր ցուցարարների մոտ, ապա նույն պահին փակվում էր աղբամանի մեջ, ծեծվում էր և այլն։ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո իրավիճակը ավելի վատացավ՝ տարածքներ կորցնելուց մինչև կոռուպցիայի մակարդակի բարձրացում։ Այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով, քանի որ մարդիկ սկսեցին լիդերներին աստվածացանել, նրանց անձերի մեջ փնտրել փոփոխությունը, ենթարկվում էին նրանց ցանկացած հրամանի, ինչի արդյունքում լիդերները հասան իրենց նպատակին ու ավելի վատ օրեր ստեղծեցին նույն այդ ցուցարարների համար, ովքեր իրենց բերեցին իշխանության։ Ստացվեց այնպես, որ հետագայում ժողովուրդը սկսեց պայքարել այն մարդկանց դեմ ում հենց իրենք զենքով բերեցին իշխանության։

 

Նման ու բազմաթիվ այլ իրավիճակների համադրությունը պարզ ցույց է տալիս, որ ուկրաինական «Մայդանը» մեզ հետ որևէ կապ չի ունեցել ու ներկայումս էլ չունի։ Բայց նման տեղեկություններն էլ իրենց հերթին անիմաստ չեն տարածվում , ամեն անգամ նման լուր տարածելու հետո համապատասխան կառույցները հող են նախապատրաստում Հայաստանում նմանատիպ իրավիճակի։ Իսկ նման իրավիճակից հեռու մնալու միակ երաշխիքը մենք ենք։ ՄԵնք՝ ՀՀ քաղաքացիներ, ովքեր տարբեր ժամանակահատվածում ներկա են գտնվում ցույցերին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն կողքիների պահվածքին, թույլ չտան որպեսզի որևէ մեկը անօրինական քայլ անի։ Այս հարցում մեր բախտը բերել է, որ ամբիոնում կանգնածները չեն խրախուսում նմանատիպ քայլերը՝ ծեծ, ջարդ և այլն։ Մնացածը արդեն ժողովրդի հույսին է։