Դատապարտում եմ հեղափոխական ամենաթողությունն ու անկառավարելի իրավիճակի ստեղծումը…Սակայն, նաև կոչ եմ անում իշխող կուսակցությանը, մյուս քաղաքական ուժերին, բոլորին, որպեսզի ի վերջո կուտակված լուրջ խնդիրները վերջնականապես սկսել իրագործել…Խնդիրները շատ են՝ կաշառակերությունից մինչև պաշտոնական դիրքի չարաշահում, օրինականության ամրապնդում և ամենաթողության դեպքեր: Հեղափոխական ճանապարհի փոխարեն, հարկավոր է էվոլյուցիոն ճանապարհով, հետևողական բարեփոխումներով, կադրային լուրջ տեղաշարժերով ի վերջո իրականացնել դրանք…Դա միակ լուրջ և իրատեսական ճանապարհն է, որպեսզի լիցքաթափվի հասարակության մեջ առաջացած լարվածությունն ու վերականգնվի հավատը…