Ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը'մեկը'առաջնայինը լինելու է ղարաբաղյան ճակատը'Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից'Թալիշի մերձակայք և Լելե Թեփե կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել, որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։

Երկրորդ ճակատը'Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ–ի ռազմավարական նշանակության մարզերը'Արարատի մարզը'գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը'բնական պաշարներ'«կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք–Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ, այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ–ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային(Վրաստանը, որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։

Բացի այդ,Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը'ՀՀ–ի մայրաքաղաքի ռազմա–քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը'3-րդ բանակային կորպուս'Բաքուն կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը թույլ չի տալու, որպեսզի այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս–Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ'Արցախին։ Բացի այդ, կրակի տակ է պահվելու միջպետական 'ՀՀ–Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով'խոչընդոտելով ՀՀ–ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։