Ադրբեջանցի օգտատերերի տվյալներով՝ մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Ջալալաբադի շրջանի բնակիչ Նուրիդ Չինգիզ օղլու Աբդուլաևը (Abdullayev Nurid Çingiz oğlu)։
Նախնական տվյալներով՝ Նուրիդ Աբդուլաևը սպա է։ 


Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողի մասին։