«Հովիկ Աբրահամյանի պատվին «Համլետ»-ում փոփոխություն է արվել:

Ուշագրավ մի պատմություն կա թատրոնի օրվա հետ կապված.
Հայաստանում թատրոնի օրը նշանավորվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: Վարչապետ եղած ժամանակ այս փառատոնի ակտիվ աջակիցը Հովիկ Աբրահամյանն էր:

Փառատոնի շրջանակներում կարծեմ Սունդուկյանում նախատեսել են խաղալ Շեքսպիրի «Համլետ»-ը: 
Կա մի այսպիսի տեսարան. Համլետը գալիս է մոր մոտ: Պոլոնիոսը զրույցին ականջ դնելու համար թաքնվում է վարագույրի հետևում: Համլետը նկատում է, մոտենում վարագույրին ու ասում. «Այստեղ մկներ կան», և սրախողխող է անում Պոլոնիոսին:

Թատրոնի ղեկավար կազմի՝ փորձին հետևող ներկայացուցիչը տեսարանից սարսափում է՝ ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ թատրոնը բարձրաստիճան հյուր է ունենալու: Պետք է տեքստը փոխել, որ նեղացողներ չլինեն:

«Մուկ»-ը դառնում է «ձուկ», և ներկայացումը «փրկվում» է:

Էսպիսի մազալու բաներ»: