Արցախյան հակամարտության հետ կապված՝ ադրբեջանական ընդհանուր հասարակական կարծիքում մի կարևոր փոփոխություն է նկատվում, որն, ըստ իս, առաջին հայացքից կապ ունի Ադրբեջանի գործող նախագահի՝ իր կուսակցության 6-րդ համագումարում Երևանը ադրբեջանական պատմական տարածք անվանելու հետ։

Վերջին մեկ ամսում այդ երկրում աճել է այն մարդկանց թիվը, որոնք իրենց «պատմական հողերի» մասին խոսելիս զուգահեռներ են անցկացնում Արցախի և Թավրիզի միջև՝ համարելով, որ Արցախն էլ Թավրիզի պես «անվերադարձ կորսված տարածք է»։

Այս իմաստով ադրբեջանական քարոզչությունն աշխատում է հօգուտ մեզ, քանի որ ինչքան շատ է սկսում շրջանառվել «պատմական տարածք» արտահայտությունը և ինչքան լայն է դրա աշխարհագրությունը, այնքան ավելի է խորանում սեփական հանրության մեջ այն կարծիքը, որ Արցախն էլ, ինչպես Թավրիզը, Դերբենդն ու Երևանը, այդ «պատմական հայրենիքի կորած մի կտոր է»։