10 տարի առաջ, երբ բնակարանս վաճառեցի և սեփական տուն էի սարքում, ներսի գործերի ընթացքում գումարս վերջացավ: Իմ ընկերներից մեկը, ով նույնպես այդ պահին տուն էր կառուցում, խորհուրդ տվեց վարկ վերցնել և մարդավայել վերջացնել տունը՝ «չէ որ մարդը կյանքում մի անգամ ա տուն սարքում, սարքելուց լավը պիտի սարքի»: Ինքը անձամբ վարվեց այդպես, ճոխ և գեղեցիկ տուն, գեղեցիկ պարտեզ, քարե երեսապատում, լողավազան... 


Իմ տունը դրսից ոչինչ չարեցի, ներսը բետոնի վրա պարզապես խալի քցեցի, ներսի պատերը պարզապես ներկեցի, տուալետում կաֆել չխփեցի, քանի որ վարկ չվերցրեցի: Շատերը եղան, որ խիստ քննադատեցին արարքս, մանավանդ, որ տեսնում էին գաջը մայակ չէի արել: Դա շինարարության մեջ համարյա հայհոյանք ա: 
Անցան տարիներ, իհարկե ես իմ տունը գեղեցիկ վերանորոգեցի, վերջացրեցի, բայց ցավով եմ նայում ընկերոջս տանը, որի վրա գրված է վաճառվում է և բանկի հեռախոսահամարը, իսկ ինքը լքեց հայրենքը:


Շաաատ եմ ցավում, բայց նաև հասկանում եմ, որ ճիշտ վարվեցի ու հորդորում եմ բոլորին, երբեք պարտքով և վարկով տուն, կահույք, թանկ ավտոմեքենա մի գնեք, դա ձեզ գումար չի բերելու և չեք էլ նորմալ վայելելու, որովհետև ամեն ամիս վարկի փակելու օրը նեղվելու եք ու ջղայնանալու եք...


Հա մեկ էլ ասեմ, որ էն ասացվածքը թե մարդը կյանքում մի անգամ ա տուն սարքում, շաաատ հին ա ու ոչ արդիական, ես արդեն 2 հատ սարքել եմ ու հլը գոնե մի հատ էլ պիտի սարքեմ: