Կառավարությունն արգելել էր հրթիռների արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերությանը հրթիռային շարժիչներ գնել Ռուսաստանից։ Որոշեցին, ֆինանսավորեցին մի ընկերության, որ նա արտադրի։

 

Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ իրենք կարող են նույն որակի շարժիչներ ունենալ միայն 2025 թվականին։ Ստիպված էին նորից պատվիրել ռուսական ընկերությանը հրթիռային շարժիչներ։ Ռուսական ընկերությունը նորից հաճույքով համաձայնեց հրթիռային շարժիչներ վաճառել ԱՄՆ-ին առանց որևէ հիշաչարության կամ հոխորտանքի։ Ինչպես քաղաքականությունը, այնպես էլ բիզնեսը չեն հանդուրժում թեթևամտություն։

 

Այնպես որ, շատ լուրջ մի ընդունեք սանկցիաները, որոնք իրականում նպաստում են պետությունների հզորացմանը, որը չեն գիտակցում շատերը։ Երբ հետախուզական ծառայությունները չեն կարողանում թափանցել տվյալ երկիր՝ անհրաժեշտ ինֆորմացիայի ձեռք բերման համար՝ կապված նոր տեխնոլոգիաների և զենքերի արտադրության հետ, սեփական հզորության տպավորություն թողնելու համար սանկցիաներն իսկապես լավ միջոց են։ Այսօր ցանկացած պետության հզորությունը որոշվում է նախ և առաջ հզոր հակահետախուզական ցանցի առկայությամբ։

 

Այս առումով մեր երկիրն ամենաթափանցիկն է և ամենաբարեհաճը, որտեղ օտարերկրյա ֆինանսավորումով գործում են հարյուրավոր կուսակցություններ և կազմակերպություններ։