Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր հետևյալը․ 

«Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:

 

Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը:
Ըստ որոշ տեղեկությունների այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են իրավապահ մարմինների ներգրավմամբ կանխել:

Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը այս ամենի մասին:

Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջական միջավայրին հասցված վնասը, վերջապեձս ամենակարևորը բնակչության առողջության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ և խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով»: