Հայաստանի չորրորդ նախագահի վերաբերյալ՝ գործող նախագահի պատկերացումները գուցե անակնկալի են բերել վերջինիս շրջապատին ու մասամբ էլ քաղաքական շրջանականերին, որովհետև ի հեճուկս պատկերացումների,ամենայն հավանականությամբ Սարգսյանը կշարունակի իր սպասողական քաղաքականությունը ու դեռ գաղտնի կպահի շրջապատին անուններից։ Անուններ ավելի ճիշտ վաղուց կան, այլ կոնկրետ թեկնածուին։ բնավորության համաձայն նա միանգամից չի ասում, ձգձգում է,շոշափում ոչ միայն հասարակական այլև յուր շրջանակի տրամադրությունները, արձագանքները, նոր միյն վերջում կասի թե ով է։ Ակնհայտ է նաև ապագա նախագահի հատկանիշների վերաբերյալ գործող նախագահի դատողությունները էլ ավելի են շատացնում ինտրիգը։

 

Սարգսյանը ըստ էության նշել է այնպիսի բնավորության ու մասնագիտական գծեր, որոնցից ինքը անձամբ զուրկ է։ լեզուների իմացությամ նա չի փայլում, քաղաքականության մեջ է գրեթե ողջ գիտակցական կյանքի ընթացքում, հայաստանյան հասաարակության համար նա այդպես էլ մնաց չհասկացված, դեպրեսիվ, անկանխատեսելի քաղաքական գործիչ, դե իսկ սփյուռքի համար՝ ինչպես վերջին համաժողովը ցույց տվեց, նույնպես նա կորցրել է վստահությունը։ Արդյոք սրանով Սարգսյանը մի տեսակ մեղքերի թողություն կամ սխալների ուղղում է փորձում կատարել, մանավանդ,որ առհասարակ նախագահի ինսիտիտւոը հայաստանում հասարակական ընկալումներում որպես վառ անհատականություն, խարիզմատիկ ու ինտելեկտեուալ կատեգորիաներում վաղուց չի ընկալվում։

 

Միևնույն ժամանակ, նա իսկապես կարևորում է նախագահի դերը,գալիք պառլամենտական կառուցվածքում։ իօ հեճուկս սահամանդրությամբ ամրագրված սահմանափակ ֆունկցիաների, Սարգսյանը վերջին երկու շաբաթներում ինտենսիվորեն զբաղված է ընդգծելով նախագահի դերի, մասնակցության վերաբերյալ ինտենսիվ քննարկումներով։ դեռ իհարկե հայտնի չէ, թե որտեղ է լինելու հենց ինքը՝ սերժ Սարգսյանը, սակայն պարզ է որտեղ էլ որ լինի, նախագահը նրա համար որոշումների կայացման, քաղաքական կյանքի մասնակցության առումով վստահելի ու կարևոր ֆիգուր պետք է լինի, որպեսզի վերջինս կարողանա ավարտին հասցնել էլիտանի վերաձևակերպման ծանրագույն գործընացը, որը ապրիլի 9-ից հետո նոր միայն սկսվելու է։