կարելի է ասել,որ հայաստանի քաղաքական կյանքում հասւոնանում է ամենակարևոր ժամանակաշրջանը։ Մոտնում է ապրիլ ամիսը, և պետք է որոշվի հայաստանի ապագա կառավարման դերակատարներին։ Ոչ թե համակարգը, այլ հենց կառավարիչները։ Կոնկրետ անուններով ու պաշտոններով քանի որ այլ հետաքրքրություններ հասարակությունը այսօր չունի։ Ավելի ճիշտ ունի, սակայն չունի իմունիտետ ու գործիքներ հաջողության հասնելու համար։ Այս հարցի պատասխանը իշխանությունները պիտի տային դեռ մինչև նոր տարի, սակայն եթե ձգձգվում է,ուրեմն կարելի է վստահ ասել,որ մինչև ապրլի 9-ը կպահպանվի հետաքրքրությունը։

 

Քաղաքական ուժերը սովորաբար իտրիգ պահելու ու հետաքրքրությունը մեծացնելու համար որևէ քաղաքական գործընթացի նկատմաբ ինչ-որ մի բան գաղտնի են թողնու ու չեն բացում խաղաքարտերը։ Գիտեն բայց չեն անում ու դրանով արհեստական հետարքրքրություն են ստեղծում իրավիճակի շուրջ։ Սակայն հավատացեք սա այն դեպքը չէ,երբ հայաստանի իշխանություններն ու կոնկրետ իշխող կուսակցությունը դա անում են հետաքրքրություն առաջացնելու համար։ Նրանք իսկապես չգիտեն թե ինչ է իրենց սպասվում։ չգիտեն ինչ է սպասվում նույնիսկ նրանք, ովքեր ի վերջո որոշելու են թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, ով նախագահի եվ այլ պաշտոններ։

 

Եվ ահա այս իրավիճակը շատ է գրգռում հասարակությանը , մնացած քաղաքական ուժերին ու առհասրաակ հանրությանը։ որովհետև իշխանությունը որպես հանրային բարեկեցության ու սոցիալական կյանքի ներդաշնակ ապահովման համար առաջին պատասխանատուն է,այն մշտապես պարտավոր է մարդկանց ներկայացնել տեսլական։ ահա յադ տեսլականի բացակայությունն է,որ այսօր իշխանությանը զերծ է պահում կանխակալ խոսքից, հետևաբար նաև անձնանց անուններ տալուց, թեպետ մարդիկ որոշակի պատկերացումներ ունեն թե իմ վերջո ում միջև է տեղի ունենալու ընտրությունը։

 

Եվ այս ամենից ելնելով չի բացառվում որ գտնվեն այնպիսիները,որոնք հարցերի պատասխան ստանալու համար գնան ծայրահեղ քայլերի։ դրանք այն լուծումները չեն իհարկե, որին ձգտել է հայաստանը,բայց այլ ելքի բացակայությունը իհարկե կարող է ծնել լուծումների տարբերակներ, որոնք նախորդներից շատ ավելի վատը լինելով հանդերձ, ի վերջո գործի դրվեն։