Շնորհավոր ոչ թե КГБ-շնիկների ու ուսադիրներով հակապետական տարրերի, այլ իրենց գործն անկեղծ ու արդար կատարող, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը ծառայող աշխատակիցների տոնը:
Շնորհակալություն հատկապես այն աշխատակիցներին, ովքեր զինված ուժերի ժամկետային զինծառայողների հետ հավասար կռվեցին Արցախի հողի համար: Այն աշխատակիցները, ովքեր պաշտպանեցին մեզ պաշտպանող երիտասարդներին: Շնորհակալություն Թալիշը ապրիլին ազատագրած ու մյուս շրջանները պաշտպանած ազգային անվտանգության աշխատակիցներին:
Շնորհավոր այլ երկրների հետախուզության վարչության աշխատակիցների տոնը, ում շնորհիվ բացահայտվել են մի շարք կարևոր դեպքեր, որոնք կարող էին վնաս հասցնել մեր երկրին, բայց մենք դրանց մասին այդպես էլ չենք իմացել կամ իմացել ենք շատ չնչին տոկոսը:
Մի խոսքով՝ շնորհավոր իրենց ծառայությունն օրենքի սահմաններում ճիշտ կատարող բոլոր աշխատակիցների տոնը: Հույս ունեմ, որ մի օր մեր ԱԱԾ-ն այնքան կզարգանա, որ և՛ իրենց շարքերից, և՛ պետական ապարատի այլ ստորաբաժանումներից դուրս կշպրտի Հայաստանի անվտանգությանը վնասող ցանկացած պաշտոնյայի: