Օրերս կատարվեց մի մի իրադարձություն որին ուղղակի չէի կարող չանդրադառնալ. վերաօծվեց իմ հայրենի Օձունի ևս մի հոգևոր գողտրիկ անկյուն` Սուրբն Նշանն (Սրբնիշանը) այլևս գործող եկեղեցի է:

Սա մի վայր է որտեղ պատմությունն ու նախնյաց շունչը տեսնում էս միանգամից, նայում էս կամարներից ներս, ու աչքիդ առաջ է հառնում վանականների ճգնարանը, տեսնում էս, ինչպես են դպիրները թարգմանում հույն փիլիսոփաներին ու հռոմեական պատմիչներին` առ Աստված վերհառնում իրենց սրտի խոսքը: Սրան զուգահեռ տեսնում ես 1786 թվականին կործանվող Օձունից դրվագներ. Օմար խանի գլխավորած լեզգիների արշավանքից հետո գյուղը գրեթե հիմնովին ավերվեց, բնակչության մի մասը սրի քաշվեց, գերևարվեց` ավերվեց նաև Սբնիշանը: Լեզգիներն այրեցին ողջ շենը, որը դարեր շարունակ եղել էր եպիսկոպոսանիստ, ունեցել դպրանոցներ, թարգմաչաց տներ:

Սրբիշանին չեն շրջանցել նաև ժամանակակից վանդալները, որոնք ամենատարբեր սրբապիղծ գրառումներով ու անհսականլի` բարբարոսական վարքով, գրառումնրերով, սրբավայրը վերածել էին անհասկանալի տեղանքի: Սակայն այս ամենը չէր կոտրել օձնո և հարակից գյուղերի ժողովրդին, որպեսզի սրբավայրի դերն ու նշանակությունը մոռանան: (Ի դեպ նշեմ, որ վանքն ունի ուխտի օր` ամեն տարի նոյեմբերի 7-ին հազարավոր ուխտավորներ, տարբեր վայրերից գալիս են Սբնիշան` համեցեք):

Երկար չեմ խոսի սրբավայրի մասին, ուղղակի հավելեմ, որ այն ստացավ իր երկրորդ կյանքը, և վստահ եմ` Լոռվա Քարի Գլխին կանգնած, առաջիկա դարերին տիրական կեցվածքով շարունակելու է հսկել շրջապատի խաղաղ անդորրը:

Հ.գ. Բարերարներն ու ճարտարապետն իրոք ազգանվեր ու պատմական անմոռանալի գործ են կատարել:

Image may contain: sky, mountain, grass, outdoor and natureImage may contain: mountain, sky, outdoor and nature