Վերջին շրջանում իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայությունը՝ ընդ որում, մեր երկու հանրապետությունների բարձր ղեկավարության և այլ ներկայացուցիչների մակարդակով ակնհայտ է և շոշափելի, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:
Կարծում եմ՝ այդ անհանգստությունն անհամեմատ կավելանա և կձգտի ուղղակի հիստերիայի, եթե Բաքվում հասկանան, որ այս ամենն արվել է ոչ թե նյութական շահագրգռությամբ, այլ հայկական և իրանական կողմերի ակտիվ համագործակցության և համադրված գործողությունների շնորհիվ:
Առաջիկայում հավանաբար պետք է անկալել, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ գործող Բաքվի բռնապետի վարչակարգը փորձելու է որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդել պարսկալեզու լրատվամիջոցների տիրությում «հավասարակշռությունը» վերականգնելու նպատակով, ինչը կարելի է արդյունավետ կերպով չեզոքացնել շարունակական ակտիվ աշխատանքով և իրանական կողմի հետ կապերի էլ ավելի ամրապնդմամբ: