1378 թ.-ին Ռիչարդ 2րդը Կիլիկիայի թագավորից անժամկետ ավանդ է ընդունում՝ Կիլիկիայի թագավորության գանձարանի տեսքով, այն պայմանով, որ գումարը կվերադարձվի, երբ որ վերականգնվի Կիլիկիայի թագավորությունը: Իսկ բուն վերականգման նպատակով Լևոն 4րդին անգլիացիք խոստանում են խաչակրաց արշավանք սկսել: Խաչակրաց արշավանք իհարկե չի սկսվում, թագավորությունը չի վերականգնվում, և հենց անգլիացիք դրա համար ամեն ինչ անում են, որովհետև արշավանքի հիմնական իմաստը միշտ եղել է հենց կապիտալի կուտակումը թալանի միջոցով, ինչ իմաստ ունի գնալ արշավ, եթե կապիտալը ինքն իր ոտքով եկել է մոտդ: Հայերին գցելու գործում անգլիացիք վերջակետ են դնում մոտ 650 տարի հետո, խոստանալով «նավեր», որոնք իհարկե այդպես էլ չբարձրացան մեր լեռները: Համը «հանում» է Սովետը, որը քանդվելով, հայերի անբաշար ձեռքում է թողնում ԱԷԿ, Նաիրիտ ու Քիմպրոմ, բայց ժամանակը ցույց տվեց, որ էդ հարցերը Սորոսենք մի երկու կոպեկով լուծող են: Սովետի քանդվելուց քսան տարի անց չկա, ո՛չ ԱԷԿ, ո՛չ Նաիրիտ, ո՛չ էլ Վանաձորի քիմպրոմը: Մնացել ա բանակի հարցը «լուծեն»...

Կապիտալի սկզբնական կուտակման հենասյունն է՝ թե կարաս մեկից խլես, պիտի խլես (Կապիտալ, հատոր 1, գլուխ 31): Կապիտալիստական աշխարհում դու կամ գցողն ես, կամ գցվողը: Հայաստանը չունի կապիտալ, ո՛չ ֆինանսի, ո՛չ հումքի ու ո՛չ էլ մարդու տեսքով, և ուրեմն, հիմար պիտի լինես, որ ակնկալես, որ հետաքրքիր կլինես կապիտալիստ երկրների համար: Իրենց համար Հայաստանը կարող է լինել միայն մանրադրամ՝ կապիտալ ունեցող այլ երկրների հետ առևտուրում. օրինակ՝ նավթային պաշարների կապիտալ ունեցող երկրների հետ:

Ըստ այդմ, կա երեք տարբերակ՝ կամ մենք ստեղծում ենք «կանցավիկների» բանակ, որոնք խաչակիրների նման կթալանեն ում որ կարենան (ցանկալի է ադրբեջանցիքին ու վրացիքին, կամ վերջի վարիանտ սեփական «ժողովրդին»), կամ ընդունում ենք Շիիզմը, կամ սկսում ենք չինարեն սովորել: Կարծում եմ, ճիշտը երեք ուղղություններով էլ աշխատելն է:

Հ.Գ. չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես ագլիացիքի հետ խնդիր չունեմ: Հայերին գցելը, ինչ որ առումով, նույնիսկ աստվածահաճո գործ կարելի է համարել, և ակներև է, որ աստված անգլիացիքին օրհնել և պարգևատրել է կատարած աշխատանքի համար: Բայց դե, ինչ ունենք, էդ ա, անգլիացու ասած՝ nothing personal, just business.